ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ղրիմը ռուսական ճանաչելու հնարավորությունը: Այս մասին նա ասել է ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է The Globe and Mail-ը:
«Տեսնենք»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ նա լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՌԴ նախագահի հետ բանակցությունների գլխավոր թեմաների մասին:
Հավելենք, որ Թրամփ-Պուտին բանակցությունները կկայանան Հելսինկիում հուլիսի 16-ին: Ակնկալվում է, որ հանդիպումը կտևի մի քանի ժամ և կսկսվի տետ-ա-տետ զրույցից: Երկու պետությունների առաջնորդները կքննարկեն Մոսկվայի և Վաշինգթոնի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, միջազգային օրակարգի մի շարք ակտուալ հարցեր: