Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում արդարության վերականգնումը պահանջող ցուցարարների ձերբակալություններ են սկսվել

11:15, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Թբիլիսիում արդարության վերականգնումը պահանջող ցուցարարների ձերբակալություններ են սկսվել

Թբիլիսիի կենտրոնում այսօր առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալություններ են սկսվել, ովքեր պահանջում են վերականգնել արդարությունը: Այս մասին լրագրողներին ասել են ցուցարարները, փոխանցում է РИА Новости-ն:

Նախօրեին Թբիլիսիում վերսկսվել էին մայիսի 31-ին սկսված բողոքի ակցիաները՝ անցած տարի երկու անչափահասների սպանության գործով: Ցույցերին մասնակցել են տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և նրանց աջակիցները, այդ թվում նաև երկրի տարբեր շրջաններից: Ավելի ուշ ցուցարարներին ցրել են, սակայն Ռուսթավելիի պողոտայի երթևեկությունը կաթվածահար է եղել խորհրդարանի շենքի առջև վրանների տեղադրման պատճառով:

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ երեք ցուցարարի են ձերբակալել, այդ թվում՝ ցույցերի կազմակերպիչներից մեկին:

7338 | 0
Facebook