Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատավորները, որ երկար տարիներ նայել են հեռախոսին, ունա՞կ են չսպասել որևէ հրահանգի». Զոհրաբյանը՝ Գլխավոր դատախազին

11:25, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Դատավորները, որ երկար տարիներ նայել են հեռախոսին, ունա՞կ են չսպասել որևէ հրահանգի». Զոհրաբյանը՝ Գլխավոր դատախազին

Գլխավոր դատախազության 2017թ. կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Ե՞րբ են ուսումնասիրվելու պաշտոնյաների հայտարարագրերը, քանի որ բազմաթիվ պաշտոնյաներ ներկայացրել են կեղծ հայտարարագրեր: Կարո՞ղ եք պնդել, որ մեր դատարանները, որ երկար տարիներ շարունակ սթրեսային նայել են էն հեռախոսին, որտեղից իջեցվել է քաղաքական պատվեր, ունա՞կ են այլևս չսպասել հրահանգի ու կայացնել որոշում՝ օրենքի ու սահմանադրության շրջանակներում»: Գլխավոր դատախազն արձագանքեց. «Իհարկե ուսումնասիրվելու են... Հանցակազմի հատկանիշների դեպքում վարույթներ են իրականացվելու: Կոռուպցիայի կանխարգելման մարմինը շուտով մանրամասն ուսումնասիրություն կսկսի»:

Հարցի քննարկումը շարունակվում է:

6963 | 0
Facebook