Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Յուվենթուս»-ը փոխարինող է գտել Բուֆոնին

17:25, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
«Յուվենթուս»-ը փոխարինող է գտել Բուֆոնին

Թուրինի «Յուվենթուս»-ը բանակցություններ է վարում «Ջենոա»-ի հետ՝ դարպասապահ Մաթիա Պերինի տրանսֆերի շուրջ։ Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ակումբը համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով՝ տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձով։ Նշվում է, որ ակումբը դեռևս համաձայնության չի եկել «Ջենոա»-ի հետ՝ տրանսֆերի շուրջ։ Թուրինյան ակումբը 12 մլն է առաջարկում, սակայն ջենովացիները 20 մլն են պահանջում։ Նշենք, որ 25-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում 37 հանդիպում է անցկացրել՝ բաց թողնելով 41 գնդակ։

3681 | 1
Facebook