Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

#ԻմՔայլը» և #ՄերժիրՍերժին» նախաձեռնությունների հայտարարությունը

13:30, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
#ԻմՔայլը» և #ՄերժիրՍերժին» նախաձեռնությունների հայտարարությունը

Հայտարարություն

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները կոչ են անում քաղաքացիներին խստորեն հետևել ներքոգրյալ կանոններին․
     - պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը, մեքենան վարել պետհամարանիշները բաց՝ առանց ծածկելու կամ հանելու դրանք,
     - մաքուր պահել տարածքը,
     - Բաց պահել մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները,
     - ժամը 23։00-ից հետո դադարեցնել ազդանշանները,

Անհնազանդության ակցիաների և դրանց ժամերի մասին կհայտարարվի նախապես։

Հորդորում ենք բոլորին պահպանել վերը նշված կանոնները, այլապես բոլոր անօրինական քայլերը մեր կողմից կդիտվեն որպես սադրանք։ Ով չի հետևում այս կանոններին, նա չի կարող համարվել մեր շարժման մասնակից։

Հիշեցնում ենք, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը, ուստի կոչ ենք անում ոստիկանությանը պատշաճ կերպով կատարել աշխատանքը։

Շնորհակալություն։

11005 | 1
Facebook