«Հանրային հեռուստատեսությունից մարդ կա՞ այստեղ», բեմահարթակից հարց ուղղեց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը և բացասական պատասխաններ լսելով՝ շարունակեց. «Այնինչ ձեր փողերից տարեկան 10 միլիոն դոլար տրամադրվում է հանրային հառուստառադիոընկերությանը, որ նրանք լուսաբանեն մեր կյանքը, վերլուծեն, նոր գաղափարներ մեզ ներկայացնեն նոր գաղափարներ»: Անհրաժեշտ է, որ այս ընկերությունը դառնա անկախ և դուրս գա որևէ վերահսկողությունից, ասաց նա: