Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել աշխարհի սիրողական առաջնությունում

12:15, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել աշխարհի սիրողական առաջնությունում

Իտալիայի Կալյարի քաղաքում մեկնարկել են շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց սիրողական առաջնությունները: Մրցաշարերն անցկացվում են 3 խմբերով՝ մինչև 2300 վարկանիշ ունեցողներ, մինչև 2000 վարկանիշ ունեցողներ և մինչև 1700 վարկանիշ ունեցողներ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Գևորգ Թադևոսյանը (տղամարդկանց մինչև 2000) և Իրինա Համբարձումյանը (կանանց մինչև 1700): Առաջին տուրում մեր երկու պատվիրակներն էլ հաղթանակներ են տոնել:

2360 | 0
Facebook