Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժ Սարգսյանը հենց բնում խեղդեց Արմեն Սարգսյանի՝ որպես ՀՀ նախագահի նախաձեռնողականությունը». Արայիկ Հարությունյան

15:25, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանը հենց բնում խեղդեց Արմեն Սարգսյանի՝ որպես ՀՀ նախագահի նախաձեռնողականությունը». Արայիկ Հարությունյան

Մի արձանագրում՝ երեկվանից, որ չեմ հասցրել անել։

Նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը, ստանձնելով միջնորդական դերակատարում, առաջարկեց բանակցություններ Սերժ Սարգսյանի հետ։ Մենք նշեցինք, որ դա կարող է լինել միայն մեր օրակարգի շուրջ՝ այն է Սերժ Սարգսյանի հրաժարականը ու իշխանության անցնցում փոխանցումը։ Արմեն Սարգսյանը համաձայնեց դրա հետ, այս առաջարկությամբ գնաց Սերժ Սարգսյանի մոտ ու հայտնեց, որ այդ օրակարգն ընդունելի է։ Սակայն Սերժ Սարգսյանը վերջին պահին հրաժարվեց դրանից՝ ըստ էության հենց բնում խեղդելով Արմեն Սարգսյանի՝ որպես ՀՀ նախագահի նախաձեռնողականությունը։ Արմեն Սարգսյանին այլևս ոչ ոք չի վստահի, չնայած նախկինում էլ վստահության մի եսիմ ինչ պաշար չուներ։ Հուսով եմ՝ Արմեն Սարգսյանն էլ քայլ կանի ու կմերժի Սերժին։

13568 | 1
Facebook