Չարաշահումներ՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում. հափշտակվել է ավելի քան 907 միլիոն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների հատկացված դրամաշնորհներից կատարված առանձնապես խոշոր չափով գումարի հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ 14 մեղադրյալների մասով: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել,որ 2009-2016թթ. ընթացքում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ մշակել են դրամաշնորհային ծրագրեր, ձեռք բերել արդեն իսկ գրանցված և պատմություն ունեցող հասարակական կազմակերպություններ, որոնց միջոցով ծրագրերը ներկայացրել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի գնահատման մրցույթին: Ներկայացված ծրագրերը ԵՄ պատվիրակության աշխատակցի աջակցությամբ հաստատվել են և հատկացվել ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարները: Նշված անձինք կազմել են կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական, ծրագրային փաստաթղթեր, մասնավորապես՝ աշխատանքային, ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, ապրանքների ձեռք բերման կեղծ փաստաթղթեր, գործուղումների կեղծ թերթիկներ, որոնց հիման վրա հափշտակել են ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորված թվով 18 դրամաշնորհային ծրագրերով, իսկ հափշտակված ընդհանուր գումարը կազմում է 907.281.869.7 ՀՀ դրամ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 19 անձի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթի կեղծիք կատարելու համար: 14 անձի մասով գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մարինե Պապյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 16 դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, |