Մեծ Բրիտանիայում, Սոլսբերիում մարտի սկզբին թունավորված ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը ցավում էր, որ «երկակի գործակալ» էր, քանի որ դա փչացրել էր իր կյանքը: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Սկրիպալի դպրոցական ընկեր Վլադիմիր Տիմոշկովին:
Տիմոշկովը հայտնել է, որ Սրիպալը դավաճան չէր, նա «հավատարիմ էր իր սոցիալիստական հայրենիքին՝ Սովետական Միությանը, և ոչ թե Ռուսաստանին»:
Սկրիպալի ընկերը հայտնել է նաև, որ Սկրիպալը նամակ էր ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ներողություն էր հայտնել և խնդրել հայրենիք վերադառնալու հնարավորության մասին: Տիմոշկովի խոսքով՝ Ռուսաստանում նա ցանկանում էր հանդիպել իր մոր, եղբոր և մյուս հարազատների հետ:
BBC-ի տեղեկություններով՝ Կրեմլում նամակի փաստը հերքել են: