Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Ֆրանսիայի ահաբեկչության ժամանակ պատանդի հետ փոխանակված ոստիկանը

11:10, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Մահացել է Ֆրանսիայի ահաբեկչության ժամանակ պատանդի հետ փոխանակված ոստիկանը

Ոստիկանը, ով Ֆրանսիայում սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ պատանդի հետ փոխանակվել էր, ստացված վնասվածքներից մահացել է: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՆԳՆ ղեկավար Ժերար Քոլլոնը:

«Փոխգնդապետ Առնո Բելթրամը մահացել է: Նա զոհվեց հանուն իր երկրի: Ֆրանսիան երբեք չի մոռանա այդ հերոսությունը, նրա քաջությունն ու զոհաբերությունը»,- գրել է նա:

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները գրել էին, որ ոստիկան Առնո Բելթրամն առաջարկել է իրեն փոխարինել սուպերմարկետում պատանդ պահվող կնոջ հետ:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ թաղամասում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, երկուսը վիրավոր են: Հարձակում գործած 26-ամյա մարոկացուն հաջողվել է լիկվիդացնել:

7083 | 0
Facebook