Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի՛ ընդունեք սենց խայտառակ նախագիծ». Շուշան Դոյդոյանն՝ ավագանու նիստերը լուսաբանելու նոր կարգի մասին

14:40, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Մի՛ ընդունեք սենց խայտառակ նախագիծ». Շուշան Դոյդոյանն՝ ավագանու նիստերը լուսաբանելու նոր կարգի մասին

Երևանի ավագանու նիստերը լրագրողների համար կփակվեն, կլինի ուղիղ հեռարձակում, ինչպես Աժ-ում է: «Մեր պառլամենտի գործունեությունն անկհայտ հրապարակային է, բայց լրագրողները ստեղ չեն կանգնում, այլ հատկացված տեղից հրապարակայնություն են ապահովում, նույնը կիրառվում է Երևանի ավագանու նկատմամբ, քանի որ նա էլ Երևանի օրենսդիր մարմինն է: Ի՞նչն է այստեղ տարօրինակ»,- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Նշենք, որ մինչ այժմ լրագրողները ներկա էին լինում Երևանի ավագանու նիստերին: Այս փոփոխության համար, ըստ ամենայնի, առիթ է հանդիսացել Երևանի ավագանու հայտնի միջադեպը:

«Մի՛ ընդունեք սենց խայտառակ նախագիծ։ Բացատրեք, թե ինչո՞ւ պիտի լրագրողը գա, հասնի քաղաքապետարան. ավագանու նիստի առցանց հեռարձակմանը կարող է նաև իր խմբագրությունում հետևել...»,- ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Շուշան Դոյդոյանը:

2726 | 0
Facebook