Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին». Մխիթարյան

14:15, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
«Կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին». Մխիթարյան

Մարտի 24-ին և 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Էստոնիա և Հայաստան- լիտվա ընկերական հանդիպումներին ընդառաջ մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին։

«Տրամադրվածությունը թիմում շատ բարձր է: Փորձելու ենք հաղթել այդ խաղերում, չնայած որ այդ լինելու են մարտավարական փոփոխություններ, ֆուտբոլիստների փոփոխություններ, բայց դա ոչ մի կերպ չպետք է ազդի հաղթելու ցանկության վրա։ Կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով թիմի նորեկ Նորբերտո Բալեկյանից՝ Մխիթարյանը նշեց․ «Նորբերտո Բալեկյանի մասին շատ լավ կարծիք ունեմ, շատ լավ է մերվում թիմի մարզումներին: Հույս ունենք` խաղերում մեզ մեծ օգուտ կտա»:

2978 | 0
Facebook