Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախաձեռնում է շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի

21:00, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախաձեռնում է շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով այսօրվա նիստում կայացված որոշման մասին:

«Նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի:

Ընդունվել է նաև գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի սույն թվականի մարտի 31-ին»,- նշված է հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ելք»-ում կոնսենսուսի չեն եկել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շուրջ:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանն այսօր չէր բացառել, որ ապրիլի 9-ից հետո վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել իր թեկնածությունը:

Տեղեկացնենք, որ ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրը, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնի լիազորությունները, հրաժարական կտա նաև կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Ապրիլի 9-ից 17-ը, այսինքն՝ մինչև նոր կառավարության ձևավորումը, ո՛չ նախագահը, ո՛չ էլ վարչապետի պաշտոնակատարը չեն ունենա երկրի կառավարման լիազորություններ: Այդ օրերին երկրի փաստացի ղեկավարը լինելու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

4085 | 4
Facebook