Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Մեծ Բրիտանիան «Սկրիպալի գործով» ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ կհրավիրի

17:15, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
Մեծ Բրիտանիան «Սկրիպալի գործով» ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ կհրավիրի

Լոնդոնը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցով:

«Մեծ Բրիտանիան կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ հրավիրել, որպեսզի խորհրդի անդամներին տեղեկացնի Սոլսբերիում նյարդապարալիտիկ նյութի կիրառմամբ հարձակման հետաքննության մասին»,- Twitter-ի իր էջում հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բացատրություն էր պահանջել ՌԴ-ից՝ նշելով, որ Սկրիպալը թունավորվել է նյարդային համակարգը կաթվածահար անող շատ ուժեղ նյութով, որը մշակվել է Ռուսաստանում:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովն էլ հայտարարել էր, թե Ռուսաստանը որևէ կապ չունի դրա հետ:

| | |
3817 | 1