Բունդեսթագը 4-րդ անգամն անընդմեջ Անգելա Մերկելին ընտրեց Գերմանիայի կանցլերի պաշտոնում:
Պատգամավորների մեծամասնությունը նրան էր աջակցում, այդ իսկ պատճառով քվեարկությունը տեխնիկական է եղել:
«Անգելա Մերկելն ստացել է անհրաժեշտ մեծամասնությունը, նա ընտրվել է կանցլեր»,- ասվում է Բունդեսթագի հայտարարության մեջ:
Քվեարկության արդյունքներն ընդունվել են երկար ծափահարություններով: Ներկա է եղել նաև Մերկելի ամուսինը՝ Հոահիմ Զաուերն ու նրա 89-ամյա մայրը՝ Հերլինդ Քասները:
Մերկելի թեկնածությունն առաջադրել է երկրի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: