Ադրբեջանում այսօր մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ: Դրանց, ընդհանուր առմամբ, շուրջ 25 հազար զինծառայող է մասնակցում:
Զորավարժություններին ներգրավված է նաև 250 միավոր զրահատեխնիկա, շուրջ 1000 միավոր հրետանի, ինչպես նաև հինգ տասնյակ ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ:
Զորավարժության մասնակիցների առջև խնդիր է դրված լինելու՝ հետ մղել պայմանական հակառակորդի հարձակումը և անցնել հակահարձակման:
Ադրբեջանը, սակայն, այս քայլով կոպտորեն խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը), առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները»,- գրել է Բալայանը: