Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպիտակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է. Լարսը բաց է

10:25, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
Սպիտակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է. Լարսը բաց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 40-60 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

2048 | 0
Facebook