Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լեռ կքանդես, բայց Վահագնի տողը քանդել չես կարող՝ այնքան որ կուռ է». այսօր Վահագն Դավթյանի հիշատակի օրն է

16:40, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
«Լեռ կքանդես, բայց Վահագնի տողը քանդել չես կարող՝ այնքան որ կուռ է». այսօր Վահագն Դավթյանի հիշատակի օրն է

«Վահագն Դավթյանը բազմաշնորհ բանաստեղծ է, նրա բանաստեղծությունները միջնադարյան մեր երգերի խորությունն ունեն և արևմտահայ պոեզիայի շքեղությունը, պոետական կուլտուրան բարձր է, տեխնիկապես կուռ է, հողի բույր ունի, բայց և եթերային է...»,- ասել է Ավետիք Իսահակյանը՝ Վահագն Դավթյանի մասին:

Այսօր գրողի հիշատակի օրն է՝ մահվան 22-րդ տարելիցը:

Վահագն Դավթյանը Սիլվա Կապուտիկյանի հետ
Վահագն Դավթյանը Սիլվա Կապուտիկյանի հետ

Վահագն Դավթյանը ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որր ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ: 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 30-ականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը: Այդ մասին իմանալով,1932-ին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ է միանում իրենց:

Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։

1948թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:

Եղել է Հայրենական պատերազմի մասնակից,

«Ավանգարդ» թերթի աշխատակից՝ (1945- 1954),
     «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ (1954- 1962),
     «Գրական թերթի» գլխավոր խմբագիր՝ (1962- 1965),
     «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ (1965- 1967),
     Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ (1967- 1981),
     «Վերածնված Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր՝ (1981-1991),
     Հայաստանի գրողների միության նախագահ՝ (1991-1994),
     Ակադեմիայի թղթակից անդամ` (1986)թ.
     ակադեմիկոս` (1996)թ.:
     Մահացել է 1996թ փետրվարի 21-ին Երևանում, հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Վահագն Դավթյանը Համո Սահյանի հետ
Վահագն Դավթյանը Համո Սահյանի հետ

«Ես շատ եմ հակասական: Երբ կա ներշնչանքը, ամենաաշխատասեր մարդն եմ: Երբ չկա, անտանելի ծույլ եմ, տառապող ծույլ...
     ... Իմ շրջապատում այն կարծիքը կա, որ ես առհասարակ համեստ մարդ եմ, բայց պիտի հիասթափեցնեմ՝ այդպես մտածողներին և ասեմ՝ այն մարդը, որ գրիչ է վերցնում գեղարվեստական գործ գրելու համար, արդեն իսկ համեստ չէ: Եվ ավելին՝ այն մարդը, որ գրիչ է վերցնում հայ բազմադարյան ու զարմանալի պոեզիայի մեջ խոսք ասելու, առավել ևս համեստ չէ: Իսկ եթե ես այնուամենայնիվ համեստ մարդու տպավորություն եմ թողնում, ապա դա պարզապես նրանից է, որ լավ գիտեմ, թե ինչ է եղել ինձանից առաջ»,-այսպես է ինքն իրեն նկարագրել բանաստեղծ Վահագն Դավթյանը:

4548 | 0
Facebook