Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միջազգային հանրության արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին». Տիգրան Բալայան

12:45, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
«Միջազգային հանրության արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին». Տիգրան Բալայան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների մասին հայտարարության վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կրկին հանդես գալ ուժի կիրառման սպառնալիքով. այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արցախում պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի:

Հիշեցնենք՝ Ալիևն օրեր առաջ հայտարարել էր, որ իր երկիրը պետք է «չմոռանա իր պատմական հողերի մասին և վերադարձնի Երևանը»:

3758 | 0
Facebook