Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի դատարանը սահմանադրական խախտում է որակել Թրամփի ներգաղթային հրամանագիրը

10:20, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
ԱՄՆ-ի դատարանը սահմանադրական խախտում է որակել Թրամփի ներգաղթային հրամանագիրը

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի վերաքննիչ դատարանը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի մասին հրամանագիրը որակել է որպես ԱՄՆ-ի Սահմանադրության խախտում, հաղորդում է The Hill պարբերականը:

Դատավորների մեծ մասը համարել է, որ փաստաթուղթը «հակասահմանադրական է» և «թշնամական վերաբերմունք է արտահայտում իսլամի հանդեպ»:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանում Թրամփի հրամանագրի դեմ որոշում է կայացվում, որով ժամանակավորապես արգելվում է ԱՄՆ մուտքը Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից ներգաղթյալների համար:

2017թ. հոկտեմբերին ամերիկյան մի շարք նահանգների դաշնային դատավորները արգելք դրեցին այդ հրամանագրի վերջին տարբերակի վրա՝ այդպիսով թույլ չտալով հրամանագրին ուժի մեջ մտնել:

Եթե հրամանագիրն ուժի մեջ մտներ, ապա կարգելվեր ԱՄՆ մուտքը Սուդանի, Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի, ինչպես նաև Վենեսուելայի և ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար:

7292 | 0
Facebook