Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի եղիր Գոռ Վարդանյանի նման, մի ձգտիր ամեն գնով դուր գալ շեֆիդ». Արարատ Միրզոյան

16:20, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Մի եղիր Գոռ Վարդանյանի նման, մի ձգտիր ամեն գնով դուր գալ շեֆիդ». Արարատ Միրզոյան

Սա Գոռ Վարդանյանն է։ Նա Երևանի քաղաքապետի մշակույթի, տուրիզմի և սպորտի հարցերով խորհրդական է։

Նա մտածում է, թե ոնց զարգացնի մշակույթը, տուրիզմը և սպորտը միաժամանակ։ Եվ նա ձևը գտել է։ Երևանի ավագանու նիստերի ժամանակ նա քաշքշում և հրում է կանանց՝ այդ կերպ զբոսաշրջիկներին ցուցադրելով երևանյան հին ու հարուստ մշակույթը և սերը դեպի արևելյան մարզաձևերը։

Սիրելի ընթերցող, մի եղիր Գոռ Վարդանյանի նման։ Ուժ մի գործադրիր կանանց նկատմամբ։ Մի ձգտիր ամեն գնով դուր գալ շեֆիդ։ Ու մեկ էլ, եթե կինո նկարես, շատ եմ խնդրում, նորմալ վերնագիր հնարի։

13339 | 2
Facebook