Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

 Մի լուսանկարի պատմություն. Սարգիս Հացպանյանն՝ ադրբեջանցի տատիկի հետ. 1993թ.

15:40, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
 Մի լուսանկարի պատմություն. Սարգիս Հացպանյանն՝ ադրբեջանցի տատիկի հետ. 1993թ.

Այս լուսանկարն արվել է 1993-ի ապրիլին, Քարվաճառի ազատագրման օրերին, երբ ադրբեջանական գյուղի տղամարդիկ անօգնական և անպաշտպան թողնելով իրենց կանանց, երեխաներին, մայրերին, փախել են:

Մի լուսանկարի պատմություն. մարդ, ով պատերազմի ժամանակ չկորցրեց իր մարդկությունը
Մի լուսանկարի պատմություն. մարդ, ով պատերազմի ժամանակ չկորցրեց իր մարդկությունը

Եվ այդ ժամանակ գյուղ մտած հայերին, որոնց մեջ է եղել Սարգիս Հացպանյանը, տեղաբնակները շփոթել են ադրբեջանցիների հետ: Մի ծեր կին դիմելով նրանց հանդիմանել է, թե «ինչո՞ւ այսքան ուշացաք». «Հայերը շուտով քաղաք կմտնեն։ Մերոնք ասացին` մենք գնում ենք, որ ձեզ համար ուղղաթիռներ ուղարկենք։ Իրենք թռան ու մեզ թողեցին այստեղ… տղամարդիկ փախան, կանանց թողեցին»,- ասել է 81-ամյա կինը։

«Հայերն արդեն եկել են»,- ասել է Հացպանյանը։

Լուսանկարը, որն ամեն ինչ պատմում է հայ և ադրբեջանցու մարդկության, արժանապատավության և բարոյական այլ հատկանիշների մասին, երկար տարիներ զարդարել է ադրբեջանական դասագրքերը, «դաստիարակել» ադրբեջանցի սերնդին՝ պատկերում լուսանկարված հայազգի հերոսին՝ Սարգիս Հացպանյանին, ներկայացնելով որպես ադրբեջանցի զինվորի, իսկ ծեր կնոջը՝ որպես հայի:

Այսպիսով, նրանք փորձել են իրենց սերունդներին ցույց տալ, թե ինչ բարի են եղել իրենց զինվորները, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գրկում հայ կնոջը պատերազմի ժամանակ: Սակայն, ինչպես միշտ, այս դեպքում ևս կեղծիքն ակնհայտ էր.

«Այդ նույն ժամանակ ադրբեջանցիները տարբեր հրապարակումներով աշխարհով մեկ տարածում էին, որ Քարվաճառում սոսկալի սպանդ է, որ հայերը մորթում, խոշտանգում են խաղաղ բնակչությանը։ Եվ ահա Ֆրանսիայից ժուռնալիստներ եկան Քարվաճառ։ Երկուսը հայ էին` լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը և երջանկահիշատակ Ռուբեն Մանգասարյանը… Նրանք բազմաթիվ լուսանկարներ արեցին, զրուցեցին ադրբեջանցիների հետ, տեսագրեցին. խոսեց նաև Շեյխա խանումը (լուսանկարում պատկերված կինը)։ Նա ասաց, որ հայերը այստեղ յուրայիններից ավելի ջերմ են։ Որ իր տղաները փախան` թողնելով իրենց մորը անպաշտպան, իսկ ահա այս հայ տղաները որքան հոգատար էին իր և մյուսների հանդեպ։ Եվ ահա Զավեն Խաչիկյանն այդ զրույցի ընթացքում աննկատ լուսանկարել է մեզ…»,- հարցազրույցներից մեկում պատմել է Հացպանյանը:

Այնուհետև այս ամբողջ պատմությունը տպագրվել է Ֆրանսիայի «Libration» թերթում:

Տարիներ անց, պատերազմի ավարտից հետո, Միջազգային Կարմիր խաչն այս լուսանկարը համարել է մարդասիրություն խորհրդանշող տարվա լավագույն լուսանկար և միլիոնավոր տպաքանակով տարածել բոլոր այն երկրներում, որտեղ Միջազգային Կարմիր խաչը ներկայացված է։ Այս լուսանկարի առնչությամբ նաև փաստագրական ֆիլմ է նկարահանվել։

Հիշեցնենք՝ երեկ կյանքից հեռացավ սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը.

Սարգիս Հացպանյանը ծնվել է 1962 թ, Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում:1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990-ին Փարաջանովի հրավերով եկել է Հայաստան։ Այնուհետև անդամագրվել է Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակին» և մասնակցել Արցախի ինքնապաշտպանությանն ու ազատագրությանը։

10994 | 2
Facebook