Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայի վարչապետը մեկնաբանել է՝ ինչու է Կատալոնիան Մադրիդի ուղիղ վերահսկողության տակ մնում

18:05, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Իսպանիայի վարչապետը մեկնաբանել է՝ ինչու է Կատալոնիան Մադրիդի ուղիղ վերահսկողության տակ մնում

Կատալոնիան մնում է Մադրիդի ուղիղ վերահսկողության տակ՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի, քանի դեռ ինքնավարության հանրությունն օրինական կերպով կառավարության նոր ղեկավար չի նշանակել: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը, հաղորդում է РИА Новости-ն:

Անկախության կողմնակիցներն, ովքեր հաղթանակ էին տարել Կատալոնիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, բանակցություններ են վարում Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին պաշտոնին առաջադրելու հետ կապված, ում Իսպանիայի Գերագույն դատարանն իսպանական տարածքում ձերբակալելու հրաման էր արձակել:

«Անթույլատրելի է, որպես նա կառավարության ղեկավար դառնա: Իշխանության գալու համար նա պետք է ֆիզիկապես ներկա գտնվի: Եթե դա տեղի ունենա, ապա 155-րդ հոդվածն ուժի մեջ կմնա»,- հայտարարել է Ռահոյը:

4610 | 0
Facebook