Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին

13:25, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունվարի 20-ին, ժամը 16:00 տեղի կունենա սիրված գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանությանշնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:

«Գիշերային թռիչք» վիպակն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից:
     ​Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: «Գիշերային թռիչքը» դառնում է խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստիշուրջ:

«Գիշերային թռիչքը» երկու անգամ էկրանավորվել է (1933 և 1979 թվականներին): Հաջորդիվ Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ լույս կտեսնեն Էքյզուպերիի «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին» և «Միջնաբերդը» ստեղծագործությունները:

3230 | 0
Facebook