ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թեկնածությունը կառաջադրի 2020թ. նախագահական ընտրություններին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլիի հայտարարությանը:
Գալիք ընտրություններին Թրամփի մասնակցությունը նա պարտադիր է համարել: «Անկասկած, նա կրկին կառաջադրվի հաջորդ ընտրություններին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նրան խնդրել են մեկնաբանել Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հայտարարությունը: Հեռուստահաղորդավորուհին հայտարարել էր, որ այդ դահլիճում գտնվող շատ կանայք տղամարդկանցից արժանի են առաջադրվել նախագահի պաշտոնին:
Գիդլին պատասխանել է, որ նա այդ հարցը չի քննարկել Թրամփի հետ, սակայն նշել է, որ ուրախ կլինեն պատասխանել ցանկացած մարտահրավերի: