Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞ւմ է պատրաստվում զոհաբերել Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

10:05, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
Ո՞ւմ է պատրաստվում զոհաբերել Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

«ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում բոլորի առաջնորդն է, այդ թվում թե՛ Կարեն Կարապետյանի, թե՛ Վիգեն Սարգսյանի: Այդ հայտարարությունն արվել է վարչապետի 2018 թվականի խնդրի «հավերժական» հարցի համատեքստում, որը, սակայն, արդեն կարծես թե հայտնվում է տեղապտույտի մեջ կամ տեղապտույտի մեջ է գցում հանրությանը:

Բանն այն է, որ իշխանության ներսում տեղի է ունենում երկու զուգահեռ գործընթաց: Մեկով հանրությունը նետվում է տեղապտույտի մեջ՝ անընդհատ և ապարդյուն պտտվելով վարչապետի հարցի շուրջ, մյուսով համակարգը զուգահեռ վերակազմավորվում է այնպես, որ վարչապետի խնդիրը չունենա առանցքային նշանակություն, և իշխանության կառավարման մեխանիզմը լինի առավել բազմակենտրոն և ունիվերսալ: Դա բացարձակապես կասկածի տակ չի դնում այն, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է կամ ամբողջ իշխանության առաջնորդն է:

Նախ՝ այդ առաջնորդությունն անկասկած ֆրանսիական արքունիքի հայտնի սկզբունքով է՝ «թագավորը մեռավ: Կեցցե թագավորը»: Սերժ Սարգսյանն առաջնորդ է այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀԿ-ի համար չի հայտնվել ռեալ առավել լայն երաշխիքներ տվող այլ առաջնորդ: Բայց, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի առաջնորդ լինելը ամենևին չի հակադրվում վարչապետ չլինելուն, այն պարզ պատճառով, որ դե յուրե առաջին դեմք հանդիսացող վարչապետը դե ֆակտո ամենևին առաջնորդի կարգավիճակում չէ: Սերժ Սարգսյանին առաջնորդի կարգավիճակը պահելու համար կարիք չկա պահել վարչապետի պաշտոնը, պահել դե յուրե իշխանությունը: Հենց այստեղ է, որ հանրությունը հայտնվում է տեղապտույտում՝ վարչապետի հարցի շուրջ, իսկ իշխանությունը սահուն և հանդարտ վերակազմակերպվում է՝ պատրաստվելով Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ նոր համակարգի:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

9752 | 1
Facebook