«Հայաստանի ձայնը» նախագծի հերթական թողարկման ժամանակ երգչուհի, հաղորդման մարզիչ Սոֆի Մխեյանն իր խմբի երկու մասնակիցների և Վիգեն Հովսեփյանի հետ ներկայացրել է «Մի քիչ» երգը: Սոֆի Մխեյանի ձայնը հազիվ է լսվել մյուս երեք կատարողների կողքին: Youtube-ում և համացանցի այլ տիրույթներում տեսանյութը քննադատության ալիք է բարձրացրել:
«Ներողություն եմ խնդրում, եթե կվիրավորեմ Սոֆիին, բայց ամոթ է: Դուք՝ հարգելի Սոֆի, պարզապես պետք է չերգեիք, խայտառակեցիք Ձեզ, ի՞նչ էր սա: Ու Դուք մարզի՞չ եք: Ձայնը փորից չեք կարողանում հանել ու սովորեցնո՞ւմ եք ուրիշներին: Այ ձեր թիմի մասնակիցներից Դուք շատ բան ունեք սովորելու: Ամոթ»,- մեկնաբանություններում գրել էր օգտատերերից մեկը:
Մեկ այլ օգտատեր էլ նշել էր, որ Սոֆիի թիմի մասնակիցներն ավելի լավ են երգում, քան ինքը: «Շատ սիրուն երգ է, բայց Սոֆին ամբողջն աղավաղեց: Ավելի լավ է՝ ինքը գնա, երգել սովորի, հետո նոր ուրիշներին դատի: Քրիստինան իրենից հազար անգամ ավելի լավ է երգում: Իսկ Վիգենի մասին խոսքեր չկան, ուղղակի բրավո»: