Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գործ ունենք մահացած դշխուհու հետ, այլ ոչ՝ քնած, ուստի համբույրներով վերակենդանացնելը հնարավոր չէ». Փաշինյանը՝ ՀՀԿ-ՀՎԿ հուշագրի մասին

11:35, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
«Գործ ունենք մահացած դշխուհու հետ, այլ ոչ՝ քնած, ուստի համբույրներով վերակենդանացնելը հնարավոր չէ». Փաշինյանը՝ ՀՀԿ-ՀՎԿ հուշագրի մասին
     «Նոյեմբերի 10-ի ՍԴ որոշումն արձանագրեց, որ Վանաձորի ավագանու 2016-ի մարտից այս կողմ իրականացվող նիստերը հակասահմանադրական են, իսկ ՏԻՄ մասին օրենքի համաձայն, պահանջվում է, որ ավագանին լուծարվի այն պարագայում, երբ 6 ամիս նիստեր չեն գումարվել, այսինքն՝ ինչ տեղի է ունեցել, ՍԴ որոշմամբ նիստեր չեն համարվում ու ավագանու լիազորությունները ենթակա են վաղաժամկետ դադարեցման, արտահերթ ընտրությունների կայացման»,- այսօրվա ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանն ու վանաձորյան զարգացումներին:
     Խոսելով ՀՀԿ-ՀՎԿ հուշագրի մասին՝ պատգամավորն ընդգծեց. «Հուշագրի ստորագրումն, ըստ էության, դե յուրե դիակին վերակենդանացնելու փորձ է, ինչը չի նշանակում, որ դիակն սկսեց կենդանանալ: Եթե Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցությունը քնած դշխուհին է, «Հայկական վերածնունդ»-ը կարող է իր համբույրներով փորձել վերակենդանացնել նրան, բայց տվյալ դեպքում մահացած դշխուհու հետ գործ ունենք, որին վերակենդանացնել հնարավոր չէ»:
3204 | 0
Facebook