ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօրվանից հացադուլ է անցկացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, պատճառն, ըստ նրա, այդ կառույցի «հակասահմանադրական» վարքագիծն է։ ԱԻՄ նախագահը ցանկանում էր կազմակերպել ստորագրահավաք՝ Սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու համար և այդ հարցով դիմել էր ԿԸՀ: Պատասխանել էին, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն: Առաջնորդվելով քաղաքացիական պատասխանատվությամբ՝ ԿԸՀ հակասահմանադրական գործողությունների դեմ, Հայրիկյանը հացադուլ է հայտարարել` պահանջելով կատարել Սահմանադրության պահանջը: