Ահաբեկիչները հրթիռակոծել են Սիրիայի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքը: РИА Новости-ն հաղորդում է, որ հրթիռակոծման հետևանքով զոհվել է 12 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 27-ի:
Ահաբեկիչները հարձակում են գործել քաղաքի ալրաղացի վրա: Հարձակման հետևանքով մեծ ավերածություններ են եղել: Ավերակների տակ դեռ մարդիկ կան, ինչի հետևանքով, հնարավոր է՝ զոհերի թիվն ավելանա: