Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոբչակն աջակցում է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներին

13:35, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Սոբչակն աջակցում է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներին
     Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն, ով հայտարարել էր Ռուսաստանի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին, CNN-ի հետ զրույցում ասել է, որ աջակցում է ԱՄՆ-ի սահմանած հակառուսական պատժամիջոցներին, փոխանցում է РИА Новости-ն:
     Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատասխանատու է միջազգային «սարսափելի» հարաբերությունների համար: «Մենք խախտել ենք միջազգային իրավունքի նորմերն, ըստ միջազգային իրավունքի՝ Ղրիմն Ուկրաինային է պատականում»,- ասել է Սոբչակը:
     Նա նաև նշել է, որ ռուս ուսանողները չեն կարողանում ամերիկյան վիզաներ ստանալ, և դա արդար չէ նրանց հանդեպ: «Ինչու պատժել ռուս ժողովրդին մեկ մարդու քաղաքականության համար, որին նրանք չեն աջակցում»,- հավելել է Սոբչակը:
4703 | 0
Facebook