ՌԴ Վլադիմիրի շրջանի անտառային Սականցի լիճը գետնի տակ է անցել ձկների ու ջրիմուռների հետ միասին: 20 մ խորություն ունեցող լիճն անհետացել է այդ տեղանքում կարստային ձևավորումների պատճառով: Կարստային ձագարներն առաջանում են, երբ գրունտային ջրերը քայքայում են հողի շերտերն, ինչի պատճառով մակերևույթի որոշակի հատված թափվում է առաջացած դատարկության մեջ: Այս լճի պարագայում չի բացառվում, որ փլվածքը նորից կճահճանա, և լճի տարածը նորից կլցվի ջրով: