Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոխորհրդարանը չի ճանաչում Կատալոնիայի անկախությունը

11:15, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Եվրոխորհրդարանը չի ճանաչում Կատալոնիայի անկախությունը

Եվրոխորհրդարանի նախագահ Անտոնիո Թայանին բացառել է ԵՄ անդամ որևէ պետությն կողմից Կատալոնիայի անկախության ճանաչման հավանականությունը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
     Թայանին հայտարարել է, որ ոչ ոք երբեք չի ճանաչի տարածաշրջանը, որ բաժանվել է Իսպանիայից: Նա նաև հայտարարել է, որ անցկացված անկախության հանրաքվեն անօրինական է և հույս է հայտնել, որ առաջիկայում իրավունքի գերակայություն կհաստատվի այնտեղ:
     Եվրոխորհրդարանի ղեկավարը նաև նշել է, որ այդ հակամարտությունում ԵՄ-ը միջնորդի դերում հանդես չի գա, քանզի դա Իսպանիայի ներքին գործն է:
     Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանն անկախության հռչակագիր է ընդունել, ինչին ի պատասխան Իսպանիայի սենատը զրկել է կատալոնցիներին ինքնավարության իրավունքից: Իսպանիայի վարչապետը ցրել է տարածաշրջանի խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել:

8017 | 0
Facebook