Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների թիրախում են հայտնվել ռուսական ռազմական ընկերությունները

13:20, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների թիրախում են հայտնվել ռուսական ռազմական ընկերությունները
     ԱՄՆ պետդեպարտամենի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը հայտնել է նոր պատժամիջոցային ցուցակի մասին: Ցուցակը հավանություն է ստացել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կողմից:
     Ցուցակում են ներառվել ռուսական պաշտպանական և հետախուզական ընկերությունները, հաղորդում է New York Times պարբերականը: Նաուերթի խոսքով՝ ցուցակը դեռևս հասանելի է միայն Կոնգրեսի համար, սակայն փաստաթուղթը կտարածվի մոտ օրերս:
     New York Times պարբերականը տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ ցուցակում են հայտնվել «Ադմիրալտեյսկիե վերֆի», «Ալմազ Անթեյ», Իժևսկի մեխանիկական գործարան ընկերությունները, ինչպես նաև «Կալաշնիկով» և «Իժմաշ» կոնցեռները: Ցուցակում են նաև մի շարք այլ գիտաարտադրական միավորումներ:
8013 | 0
Facebook