Առնվազն 6 մարդ է զոհվել և ևս 2-ը վիրավորվել մեքսիկական Ներքին Քալիֆորնիա նահանգում ծերանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով:
Թիհուանա քաղաքում գտնվող այդ հաստատության հիմնադրի խոսքով՝ հրդեհը կազմակերպել է ծերանոցի բնակիչներից մեկը:
Financiero պորտալը նշում է, որ այդ տղամարդը վաղուց էր խոսում ինքնասպանություն գործելու մտադրության մասին: Ծերանոցում գտնվել է մոտ 100 մարդ, նրանց մեծ մասը հասցրել է դուրս գալ ծերանոցից, քանի որ հրդեհը շենքի միայն մեկ հատվածում է բռնկվել: