Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էյֆելյան աշտարակի վրա գոլֆի խաղահրապարակ է բացվել

14:25, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Էյֆելյան աշտարակի վրա գոլֆի խաղահրապարակ է բացվել

Փարիզի գլխավոր խորհրդանիշներից մեկում՝ Էյֆելյան աշտարկում՝ 57 մետր բարձրության վրա, գոլֆի փոքրիկ խաղահրապարակ է բացվել: Նախագիծն իրականացվել է Ֆրանսիայի գոլֆի ֆեդերացիայի հետ համատեղ՝ այդ սպորտաձևի գլխավոր առաջնության՝ Եվրոպայի և ԱՄՆ թիմերի միջև Ռայդերի գավաթի շրջանակներում:
     Գոլֆի փոքրիկ մարգագետիններ են բացվել նաև Փարիզի այլ տեսարժան վայրերում՝ Լուվրի մուտքի մոտ գտնվող ապակյա բուրգի մոտ, Փարիզի Աստվածամոր տաճարում, Հարնիե օպերայում, Հաղթանակի կամարում և Մոնմարթր բլրի Սաքրե Քյոր բազիլիկում:
     Նշվում է, որ Էյֆելյան աշտարակի վրա գոլֆ կարելի է խաղալ մինչև նոյեմբերի 5-ը:

10260 | 0
Facebook