Կատալոնիայի Ժիրոնա քաղաքի քաղաքային խորհուրդն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին քաղաքի համար անցանկալի անձ է ճանաչել: Ինչպես գրում են կատալոնական լրատվամիջոցները, քաղաքային խորհուրդն իսպանացի միապետին պերսոնա նոն գրատա է հայտարարել:
Առաջարկն ընդունվել է քաղաքային խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, ձայների մեծամասնությամբ:
Իսկ Բարսելոնի քաղաքային խորհուրդը հրաժարվել է նմանատիպ առաջարկ ընդունել: Բարսելոնի իշխանությունները համարել են, որ նման որոշումը որևէ օգուտ չի բերի Բարսելոնի և Մադրիդի միջև լարվածության թուլացման հարցում: