Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարոն Արամյան, տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնելու մետրոպոլիտենով տեղափոխվող հազարավոր մարդկանց անվտանգությունը». Անահիտ Բախշյան

12:35, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
«Պարոն Արամյան, տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնելու մետրոպոլիտենով տեղափոխվող հազարավոր մարդկանց անվտանգությունը». Անահիտ Բախշյան
     Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով
     «Հրապարակ» թերթի սեպտեմբերի 29-ի հոդվածին, որտեղ նշվում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մասին փաստերը շատ մտահոգիչ են՝ մրցույթին մասնակից փոխկապակցված անձանց առկայության տեսակետից:
     «Հոդվածում գրված է. «ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքում մեր ուշադրությունը գրավեց վերջերս հայտարարված մի մրցույթ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից: Մրցույթում, որը հայտարարվել է այս տարվա օգոստոսին՝ «շարժասանդուղքների բազրեփոկերի լռմանը հետևող համակարգի արդիականացման» ծառայությունների մատուցման նպատակով, հաղթել է «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն։ Նյութի աղբյուրը ` hraparak.am»:
     Հասարակությանը շատ մտահոգել է այս թեման, թե ինչպե՞ս է տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն շահել մի մրցույթ, որի իրականացման որակով է պայմանավորվում մետրոպոլիտենով տեղափոխվող հազարավոր մարդկանց կյանքի անվտանգությունը: Մետրոպոլիտենի անվտանգության գործունեությունը պարտավոր եք երաշխավորել և բացառել որևէ շեղում՝ մետրոպոլիտենի շարժասանդուղքների տեխնիկական անվտանգության տեսակետից:
     Ակնհայտ է, որ մետրոպոլիտենում շուրջ 35 տարի աշխատող Սամվել Մնացականյանը, որպես տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ի ճարտարագետ և ՍՊԸ-ի հիմնադիր Լիլիթ Սամվելի Մնացականյանի հայր, տիրապետել է մրցույթի գնի մասին տեղեկատվությանն ու առաջարկել հենց այդ գինը և լինելով մրցույթի միակ մասնակիցը, շահել է այն:
     Պարոն նախարար, որքանո՞վ է օրինական այս մրցույթը: Այն փաստը, որ այդ մրցույթն ակնհայտորեն հարմարեցվել է հե՛նց այդ ՍՊԸ-ին ու հե՛նց Սամվել Մնացականյանին, փաստում է կոռուպցիոն շղթայի մասին, որտեղ քիչ դեր չունի մետրոպոլիտենի նախկին տնօրեն, այժմ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:
     Կարծում եմ Դուք, որպես նախարար, հասարակությանը պետք է պարզաբանեք կոռուպցիայի մասին վկայող վերոնշյալ փաստի մասին ու այն մասին, թե Ձեր ղեկավարած նախարարությունում ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ»:
3130 | 0
Facebook