Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրերայի ծառայություններով։ Նշվում է, որ կատալոնացիների ղեկավարությունն Էրերային տեսնում է որպես Անդրես Ինյեստայի փոխարինող։
28-ամյա իսպանացին «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում հանդես է գալիս 2014 թվականից։ Ընդհանուր առմամբ Էրերան 113 հանդիպում է անցկացրել անգլիական ակումբի կազմում՝ դառնալով 15 գոլի հեղինակ։