Ամերիկյան Consumer Reports պարբերականը կազմել է աշխարհի ամենաանվտանգ ավտոմեքենաների ամենամյա վարկանիշը: Վարկանիշը կազմվել է ավտոսիրողների շրջանում անցկացրած հարցումների արդյունքում: Վարկանիշում հայտնվել է ընդամենը 27 բրենդ:
Համաձայն հետազոտության՝ ամենաանվտանգ ավտոմեքենաների շարքում առաջատարը ճապոնական բրենդներն են, որ զբաղեցրել են վարկանիշի 1-ին և 2-րդ հորիզոնականները:
Ամենաքիչը խափանվել կամ անսարքություններ են ունեցել Toyota ապրանքանիշի ավտոմեքենաները: Այս ապրանքանիշի ամենաապահով մոդելը դարձել է Toyota GT86 կուպեն: Ավտոտերերն ավելի շատ բողոքներ ներկայցրել են Toyota Tacoma մոդելի վերաբերյալ:
Երկրորդ տեղում Lexus-ն է, որ նախորդ տարի գլխավորել է անվտանգ ավտոմեքենաների վարկանիշը: Lexus ավտոմեքենաներից ամենաանվտանգը ճանաչվել է ES սեդանն, իսկ ավելի շատ բողոքներ եղել են GX ամենագնացի վերաբերյալ:
Եռյակը եզրափակում է Kia-ն: Նախորդ տարվա համեմատ կորեական ընկերությունը 2 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը: Այս արդյունքն ընկերությունը գրանցել է Kia Niro մոդելի շնորհիվ:
Աբվտանգ ավտոմեքենաների առաջին 10-յակում են նաև Audi, BMW, Subaru Infiniti, Buick, Honda և Hyundai ավտոընկերությունների արտադրանքները: