Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել». Գայանե Խաչատրյան

16:20, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել». Գայանե Խաչատրյան

«Բնությունը սիրելու պատճառով դարձա նկարիչ»,- ասում է գեղանկարիչ Գայանե Խաչատրյանն, ով ստեղծագործում է բոլոր ժանրերում միաժամանակ: Արդեն երեք տասնամյակից ավելի, ամփոփված իր մեջ, արվեստագետն իր գործն է անում. ոչ մեկից առաջ չի ընկել, ոչ մեկի տեղն էլ չի զբաղեցրել, բայց հավատում է, որ մի օր այս խառնաշփոթն ավարտվելու է և գալու է ճիշտ գնահատանքի պահը: Գայանե Խաչատրյանը վիրավորվում է, երբ ասում են, որ նկարը սիրուն է: «Հիմա սիրուն նկար են փնտրում ու վերջ, այսօր «ուտող-խմողները» մտածելու հավես չունեն, բայց կգա այն ժամանակը, երբ հանրությունն էլի կուզի ուղեղն աշխատեցնել, և ոչ թե սիրուն, այլ հետաքրքիր աշխատանք փնտրել»,- MAMUL.am թղթակցի հետ զրույցում ասում է նկարչուհին:
     «Ինձ դեռ երիտասարդ ժամանակ ասում էին` դու սյուրռեալիստ ես, աչքիս տեսածն ինձնով մինչև չանցկացնեմ, ու բերեմ իմ մտքի թռիչքի աստիճանի, դա նկար չի դառնա»,- պատմում է Գայանե Խաչատրյանը:
     Բնանկար կոչվածն ըստ նրա` ռեալիզմից շատ հեռու է, ինքն իրեն բնույթով սյուրռեալիստ է համարում. «Անպայման մի բան պիտի խախտեմ, խախտվածությունը լավն է, երբ գրագետ ես մատուցում»:

«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան

     Գայանե Խաչատրյանը սիրում է այն գործերը, որոնք մտքի գործեր են ու դիմացինին մտածելու տեղիք են տալիս: Հակառակ դեպքում նկարը կենդանի չի համարում: «Սիմվոլներով աշխատել ևս սիրում եմ, երբ հանում եմ ամենակարևորը, դա ինձ մեծ բավականություն է պատճառում»,- խոստովանում է նա:
     Գեղանկարչուհու համոզմամբ` մեր փողոցի նկարիչներն ուրիշ երկրների նկարիչներից շնորհալի են, բայց նրանց պետք է աջակցել: «Մենք անընդհատ ասում ենք, որ տաղանդավոր են, բայց նկարիչը պետք է աշխարհ դուրս գա, ճանաչվի: Նկարիչների միությունն ինչի՞ համար է... Լեոնարդոյի ժամանակ միություն չի եղել, ամեն մեկն իր համար աշխատել է և շնորհքովը երևացել է, իսկ հիմա շատ տաղանդավոր նկարիչներ կան, բայց փողոցի նկարիչներ են: Ով կարողանում է իր գլուխը պահել, նկար վաճառել, նա պահում է, ով էլ չէ` էդպես մնում է: Շատ շնորհքովներ այսօր աննկատ մնում են և կյանքն այդպես էլ ավարտվում է: Պետք է նոր ճամփաներ բացեն նկարիչների համար… Մենք ծանր արդյունաբերություն չունենք, Զելանդիա չենք, որ աշխարհին կարագ տանք, մեքենաշինություն չունենք, մենք արվեստ արտադրող երկիր ենք: Մեր հողից տաղանդավոր են ծնվում, ուրեմն` պետք էր սրան աջակցել»,- դեռ տասը տարի առաջ էլ այս համոզմունքին էր Գայանե Խաչատրյանը:
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան

     Այնուամենայնիվ, նախորդ տարիների համեմատ նկարչուհին առաջընթաց է նկատում. «Եթե նախկինում մի կտոր հացի համար շարունակ նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա ինչ որ կերպ հնարավոր է նորմալ ապրելու եզրեր գտնել»,- ասում է նա:
     Գայանե Խաչատրյանն անկեղծանում է. «Վերջին 3-4 տարիներին սկսեցի նաև նկարել պատվիրատուների համար, քանի որ երկար տարիներիս աշխատանքն ի վերջո պիտի իր պտուղը տար: Անկախ նրանից՝ ինչ ժանրի նկարիչ ես, պետք է կարողանաս նկարդ վաճառել»,- նշում է մեր զրուցակիցը: Նա հիշում է, որ 30 տարի առաջ, առաջին անգամ, իր նկարը տարավ Վերնիսաժ` ցույց տալու վաճառքի համար, գլխով մերժման շարժում արեցին. «Ասաց, որ ցուցահանդեսային է: Նախ մի փոքր տխրեցի, բայց հետո շատ ուրախացա, բերկրանք ապրեցի, դա ամենաբարձր գնահատականն էր ստեղծագործողի համար»: Այդ օրը Գայանեն հասկացավ, որ իր նկարները հեշտությամբ վաճառվողներից չեն: «Բայց դա նկարչի կյանքն է, պետք է հաշտվել»:
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան

     Գայանե Խաչատրյանն ամենից շատ չի սիրում նկարի կրկնօրինակն անել: «Դու դառնում ես այն նկաչի ճորտը, որին կրկնօրինակում ես, դա հոգեբանություն է: Ես անգամ իմ գործերը չեմ կրկնօրինակում»,- ասում է նա:
     Նկարչուհին միայն մեկ ցանկություն ունի` անվերջ ստեղծագործել. «Երբ չեմ նկարում ևʹ հոգեբանական, ևʹ ֆիզիկական ծանր վիճակում եմ հայտնվում: Միտքս դեռ պայծառ է, ուրեմն ստեղծագործելու ունակ եմ, իսկ ասելիք շատ կա»,- ամփոփում է նա:
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան
«Եթե նախկինում մի կտոր հացի համար նվաստանում էին՝ նկարի գինն իջեցնելով, հիմա հնարավոր է ապրելու եզրեր գտնել ». Գայանե Խաչատրյան

     Հեղ.՝ Անի Մնացականյան

9213 | 0
Facebook