Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Սոնա Պողոսյանը հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

23:20, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտ. Սոնա Պողոսյանը հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 75 կգ քաշային մինչև 20 տարեկան ծանրորդուհիները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
     Մեր ծանրորդուհին շանս չտվեց մրցակցուհիներին՝ սկսելով պայքարն այն ժամանակ, երբ բոլորն արդեն ավարտել էին մրցելույթները:
     Սոնան, պոկելով 97 կգ և հրելով 130 կգ, երկամարտում գրանցեց 227 կգ արդյունք: Պողոսյանը 2 փոքր ոսկե մեդալ նվաճեց, ինչպես նաև անձնական ռեկորդ սահմանեց՝ հրում վարժության իր լավագույն արդյունքը բարելավելով 4 կգ-ով:
     Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Տրետյակովան՝ երկամարտի 204 կգ արդյունքով, բրոնզե մեդալը բաժին հասավ Ուկրաինան ներկայացնող Ալյոնա Շևկոպլյասին, ով երկամարտում գրանցեց 202 կգ արդյունք:

Սոնա Պողոսյանը հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
Սոնա Պողոսյանը հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
3776 | 0
Facebook