Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տղամարդ չե՞ք, մի´ ենթարկվեք ոչ ոքի». Լ․ Շիրինյանը՝ Հայաստան-ԵՄ պայմանագրի հնարավոր ճնշումների մասին

14:05, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
«Տղամարդ չե՞ք, մի´ ենթարկվեք ոչ ոքի». Լ․ Շիրինյանը՝ Հայաստան-ԵՄ պայմանագրի հնարավոր ճնշումների մասին

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Հայաստան-ԵՄ պայմանագիրը կյանքի կկոչվի և արդյոք արտաքին ուժերն, ավելի ստույգ` Ռուսաստանը, չեն միջամտի այս հարցում, պատասխանել է. «Որպեսզի հայ ժողովրդի հոգեկան վիճակը վերջնականպես խաղաղվի, կյանքի գնով էլ է` պետք է այդ պայմանագիրն ստորագրվի»:
     Վերջինի խոսքով` Հայաստանի իշխող դասակարգի համար չափազանց հարմար է երկրում ցանկացած իրավիճակ կապել Ռուսաստանի կամ արտաքին ուժերի ցանկության հետ: «Նրա՞նք են այստեղ գազելների և խցանումների հոսքը կազմակերպում, գծի տերերին նրա՞նք են դրել: Ռուսաստանին, կարծում եմ, քննադատել կարելի է, բայց քննադատությունն առողջ պետք է լինի, չափերի մեջ, հակառակ դեպքում`այն վտանագավոր է մեզ համար»,- ասել է քաղաքագետը:
     «Մի բան էլ կա` եթե այդքան կամազուրկ եք, լա´վ են անում: Վաղն էլ քրդերը պետք է անեն, հետո` պարսիկները, Բանգլադեշը… տղամարդ չե՞ք, ես նրանց ասում եմ, կոչ եմ անում` մի´ ենթարկվեք ոչ ոքի»,- եզրափակել է Շիրինյանը:
     Հիշեցնենք՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում։

3439 | 10
Facebook