Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը՝ «խոզագրիպը». «ՀԺ»

09:20, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը՝ «խոզագրիպը». «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռևս չի շրջանառվում:
     Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, այս տարի սեզոնին հատուկ է լինելու գրիպի AH1 տարատեսակը: Դա հայտնի «խոզագրիպն» է:
     «Դեռևս մեզ մոտ հարուցիչներ շրջանառության մեջ չկան: Մեզ մոտ հիմնականում շրջանառում են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Դրանք են՝ ռինովիրուսներ, պարագրիպ և մետապնևմովիրուսներ: Դրանք հիմնականում առաջացնում են գրիպանման երևույթներ, ունեն հարաբերականորեն թեթև ընթացք»,- «ՀԺ»-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
     «Կապ չունի՝ որ ենթատեսակն է, գրիպն ունի նույն ախտանշանները, նույն արտահայտվածությունը և կախված օրգանիզմի վիճակից՝ կարող է լինել բարդություն, կարող է չլինել»,- նկատել է մասնագետը:
     Նրա խոսքով, գրիպի հարուցիչներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում նոյեմբերից սկսած»,-գրում է թերթը:
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:

4248 | 0
Facebook