Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սին ու իրականության հետ աղերս չունեցող խոսքերը ջրվելու են արյան գնով». արձագանքներ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությանը

10:40, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
«Սին ու իրականության հետ աղերս չունեցող խոսքերը ջրվելու են արյան գնով». արձագանքներ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությանը
     Ինչպես հայտնի է, երեկ Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը, որից հետո, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է ՀՀ նախագահը:
     Հայտարարությունը քննարկումների լայն արձագանք է գտել հասարակական-քաղաքական շրջանակներում: Ըստ քաղաքագետ Թևան Պողոսյանի՝ դա խոսքով չեն ապացուցում, այլ գործողություններով: «Եթե Ադրբեջանը վաղը նորից նոր զենք է գնելու, նորից իր դիպուկահարներին չի քաշելու, ի՞նչ վստահություն, որ նա լարվածությունը փորձում է թուլացնել... Միայն խոսքեր են, որևէ գործողություն չի անելու, դրանք այսպես խոսքեր էլ մնում են»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է նա:
     «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, կցելով մոտ մեկ շաբաթ առաջ սահմանին հերթական զոհի մասին տեղեկատվությունը, գրել է. «Ցավոք, էս սին ու իրականության հետ աղերս չունեցող խոսքերը ջրվելու են արյան գնով»:
8149 | 2
Facebook