Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Թանկյանը և CNN-ի նկարահանող խումբը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

14:05, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
Սերժ Թանկյանը և CNN-ի նկարահանող խումբը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

«Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալել է «System of a Down» հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանին և CNN հեռուստաընկերության նկարահանող խմբին: Այցելության նպատակը «Նարեկացի» նվագախմբին ծանոթանալը, լսելն ու նկարահանելն է:
     Երիտասարդ երաժիշտներն Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ 2016 թվականին, որպես նվիրում Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին, ներկայացրել էին վերջինների «Aerials» երգի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և շնորհիվ դրա՝ ռոք երաժիշտն, այցելելով Հայաստան դեռևս 2017 թվականի մարտ ամսին, չէր մերժել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հրավերը և եկել էր՝ լսելու նրանց:

Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը «Նարեկացի» արվեստի միությունում

     «Նարեկացի» արվեստի միության փոխանցմամբ` մթնոլորտն աշխատանքային էր, չափազանց ջերմ ու ոգևորությամբ լի:
     «Մենք հետևում ենք ձեզ, մենք հպարտ ենք ձեզնով: Դուք շատ լավ եք նվագում»,- նվագախմբի մասին կարծիք հայտնեց Սերժ Թանկյանը:
     «Շնորհիվ Սերժ Թանկյանի՝ CNN հեռուստաընկերությունը Հայաստանի ազգային մշակույթի մասին պատմող իր վավերագրական ֆիլմում ընդգրկեց նաև «Նարեկացի» նվագախմբի անդամների հնչեցրած մաքրամաքուր հայկական կատարումները»,- նշեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը «Նարեկացի» արվեստի միությունում
Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը «Նարեկացի» արվեստի միությունում
Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը «Նարեկացի» արվեստի միությունում
Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը «Նարեկացի» արվեստի միությունում

2455 | 0
Facebook