Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադրիդը մերժել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը

12:15, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
Մադրիդը մերժել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը
     Իսպանիայի կառավարությունը մերժել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը, փոխանցում է BBC-ն: Իսպանիայի կառավարության փոխվարչապետ Սորայա Սաենց դե Սանտամարիան կատալոնացիների առաջնորդ Կառլես Պուչդեմոնին անվանել է մարդ, ով «չգիտի, թե որտեղ է նա և ուր է շարժվում»:
     Հաղորդվում է, որ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը պետք է նախարարների արտակարգ նիստ հրավիրի, որպեսզի քննարկի կառավարության հետագա քայլերը:
     Ինչպես հայտնել էինք, Պուչդեմոնն ստորագրել էր Կատալոնիայի անկախության հանրաքվեի հռչակագիրը, սակայն ավելի վաղ կոչ էր արել հետաձգել անկախության հռչակագրի ստորագրում՝ Մադրիդի հետ այդ հարցով երկխոսության վարելու համար:
5589 | 0
Facebook