Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք և ձեր նմանները խայտառակում են ԵԱՏՄ-ն». Փաշինյանը՝ Գեղամյանի մասին

11:45, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
«Դուք և ձեր նմանները խայտառակում են ԵԱՏՄ-ն». Փաշինյանը՝ Գեղամյանի մասին
     «Երբ ՀՀԿ-ն փորձում է հանդուրժողական մթնոլորտ ստեղծել՝ հստակ գնահատականներ չտալ տեղի ունեցածին, ստիպում է արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն կա: Դա բանավեճի մեջ սիստեմատիկ պարտվողների բարդույթի արտահատումն է ու ՀՀԿ-ն ևս արձանագրում է, որ հետագա բանավեճերը նույն ճակատագիրն են ունենալու: Նրանք սխալ ճանապարհ են ընտրել ու եթե իրողությանը գնահատականներ չտրվեն, պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք, որ կարող են այսպիսի նորանոր դրսևորումներ լինեն: Եթե սա մարտահրավեր է, «Ելք»-ն ընդունում է»,- Աժ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իր և Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Նրա խոսքով՝ իրավապահներին դիմելու անհրաժեշտություն չկա, քանի որ հարցը քաղաքական տիրույթում է: «Որպեսզի իրավապահներին ինչ-որ մեկը դիմի, պետք է լինի տուժող: Ես տուժող չեմ: Սա ոչ թե տուժողի ու հարձակվողի հարաբերություններ են, այլ՝ հարձակվողի ու կարգի հրավիրողի, և կապված չեն քրեաիրավական հարաբերությունների հետ, քաղաքական են»: Նրա խոսքով՝ Մոսկվայում շատերը մտածում են, որ Արտաշես Գեղամյանը ԵԱՏՄ-ի գաղափարի ամենաջերմեռանդ պաշտպանն է ՀՀ-ում, մինչդեռ այդպես չէ. «Նրա ելույթները ցույց տվեցին, որ՝ ինչպես կասեր ֆիլմից հայտնի Խաչիկյանը՝ «Դուք և ձեր նմանները խայտառակում են ԵԱՏՄ-ն»:
3200 | 3
Facebook