Խնդրում ենք սպասել...

Միջազգային

5 տարում Չինաստանում պատժվել է 1 միլիոնից ավելի կաշառակեր պաշտոնյա

15:45, կիրակի, 08 հոկտեմբերի, 2017 թ.
5 տարում Չինաստանում պատժվել է 1 միլիոնից ավելի կաշառակեր պաշտոնյա

Սի Ցզինպինի ղեկավարած կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն լայնածավալ գործողությունների ընթացքում 2013 թվականից ի վեր Չինաստանում պատժի է ենթարկվել տարբեր տրամաչափի շուրջ 1,3 միլիոն կաշառակեր պետպաշտոնյա: Ընդհանուր առմամբ՝ վերջին 5 տարում ստուգումներ են իրականացվել մոտ 155 հազար կուսակցական կազմակերպություններում, ինչը կազմում է կուսակցական բոլոր կառույցների 95%ը:

Հարկ է նշել, որ «Վագրերի և ճանճերի ռազմավարություն» անունն ստացած հակակոռուպցիոն պայքարն սկսվել է, երբ Սի Ցզինպինն զբաղեցրել է ՉԺՀ-ի նախագահի և Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Աղբյուրը` life.ru
8118 | 0
Facebook